«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ հանդիպման արդյունքները (0-0).
«Թիմն ընդհանուր առմամբ լավ խաղաց «Տորինոյի» դեմ: Եթե առաջին խաղակեսում ունես երեք-չորս հնարավորություն և չես օգտագործում դրանք, հատկապես «Տորինոյի» հետ խաղում, որը պաշտպանության որակով չորրորդն է Ա Սերիայում, դժվար է դառնում խաղի մեջ 10 կամ 12 հնարավորություն ստեղծելը:
Մենք ևս մեկ խաղում գոլ բաց չթողեցինք և շարունակում ենք մեր դրական շարքը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Յուվենտուսը» 63 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։