Ա Սերիայի 32-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։
Հանդիպման 87-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց տանտերերի գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը։
«Յուվենտուսը» 63 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։
«Տորինոն» ունի 45 միավոր և 9-րդ տեղն է զբաղեցնում: