Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Դմիտրի Գունկոյի թիմի կազմում նախ հանդիպման հաշիվը բացեց Ջիկիան, ավելացված ժամանակում ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկավ Վարդանյանը՝ 1-1։ Իսկ 97-րդ րոպեին Սիմոնյանի գոլը հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 44 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ ԲԿՄԱ-ն 24 միավորով 9-րդն է։