«Ալ-Շաբաբ»-ի կենտրոնական կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչից հետո տեղի ունեցած դրվագը, երբ «Ալ-Հիլալի» երկրպագուն մտրակով հարվածել է «Ալ-Իթթիհադի» հարձակվող Աբդերազաք Համդալլահին: Հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ «Ալ-Հիլալի»։
«Դա չի կարող նպաստել Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի իմիջին: Սա ինձ շատ զարմացրեց։ Հուսով եմ, որ ճիշտ որոշումներ կկայացվեն, քանի որ դա չի օգնում:
Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ այստեղ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված։ Այո, սա Եվրոպա չէ, մակարդակն ավելի ցածր է, բայց մենք առաջադիմում ենք։ Ամեն շաբաթ կամ ամիս նոր ձեռքբերումներ են հայտնվում»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Посмотреть эту публикацию в Instagram