ՀՊԼ 28-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալաշկերտին» և 2:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 14-րդ րոպեին բացել է Վագներ Գոնսալվեշը, իսկ 29-րդ րոպեին Լուկա Յուիչիչը կրկնապատկել է տանտերերի առավելությունը:
Հյուրերի կազմում մեկ գնդակ ետ է բերել գանացի պաշտպան Աննան Մենսահը՝ 87-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը: Մինչ այդ՝ խաղի 50-րդ րոպեին, «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վրիպել է 1-մետրանոցից:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» իր միավորների թիվը հասցրել է 60-ի և շարունակում է զբաղեցնել ՀՊԼ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Ալաշկերտը» 38 միավորով 5-րդ տեղում է: