«Նոան» ՀՊԼ 28-րդ տուրում այսօր Չարենցավանում մրցել է «Վանի» հետ և վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ հաղթանակ է կորզել:
Հանդիպման միակ գնդակը 90+1-րդ րոպեին հեղինակել է թիմի ավագ և լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը: Թիմակցի հետ տուգանայինի մատույցներում գնդակը խաղարկելուց հետո Միրանյանը հեռահար գեղեցիկ հարվածով դարձել է գոլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Նոան» իր միավորների թիվը հասցրել է 62-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը,: Մոտակա հետապնդող «Փյունիկին», որը դեռ չի անցկացրել այս տուրի իր հանդիպումը, «Նոան» գերազանցում է 5 միավորով:
«Վանը» 25 միավորով 8-րդ տեղում է: