«ՍԿԱ-Խաբարովսկի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը խոսել է ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին։
— Հայաստանում Զախարյանի որոշման վերաբերյալ քննադատություն կա՞: Սոցիալական ցանցերում թվում է՝ երկրպագուները կցանկանային Արսենին տեսնել իրենց ազգային հավաքականում։
— Գիտեք, որ հայերը միշտ այսպես են արձագանքում: Եթե ինչ-որ մեկն իրեն ինչ-որ տեղ իրեն լավ է դրսևորել, նշանակում է` հայ է (ծիծաղում է): Արսենը հայ է, ինքն էլ չի թաքցնում, բայց նա մեծացել է Ռուսաստանում, այստեղ է ստացել իր ողջ ֆուտբոլային կրթությունը։ Չի կարելի նրան քննադատել Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշման համար։ Ինչպես ցույց է տալիս կարիերան, այժմ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Աստված տա, որ այսպես շարունակվի։
Իհարկե, Հայաստանում կցանկանային, որ աշխարհի բոլոր հայերը խաղային հավաքականում, բայց որքան մեծ լինի Արսենի հաջողությունը, այնքան հայ երկրպագուները կուրախանան։ Չնայած այն հանգամանքին, որ նա խաղում է Ռուսաստանի հավաքականում, նա հայ է՝ Զախարյան, վերջում «յանը» պարզ է դարձնում նրա ծագումը»,- ասել է Սիմոնյանը «Championat»-ին տված հարցազրույցում: