Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան իսպանական ակումբից հեռանալուց հետո։
«Իմ պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս մի քանի տարով։ Հետևաբար, ես դեռ չգիտեմ, թե երբ կհեռանամ «Ատլետիկոյից»։
Ցանկանում եմ վերադառնալ Իտալիա: Ես սիրում էի աշխատել այդ երկրում»,- արգենտինացի մարզչի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։
Հիշեցնենք, որ Սիմեոնեի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։