Ապրիլի 9-ին Անթալիայում կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 տարեկանների 2023/2024 թթ. առաջնության որակավորման փուլի Հայաստան — Թուրքիա հանդիպումը:
Մեր հավաքականը պարտվեց մրցակցին 0-7 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Այս հանդիպումը կայացավ երրորդ տուրի շրջանակում։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը զիջել էր Ֆարերյան կղզիների թիմին 1-3 հաշով։
Երրորդ տուրից հետո Թուրքիան և Ֆարերյան կղզիներն ունեն 4-ական միավոր, մեր հավաքականը միավոր չի վաստակել։ 6-րդ խմբում ընդգրկված է երեք հավաքական։