Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ՝ ամրապնդելով իր առաջատարությունը մրցաշարային աղյուսակում։
Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գովել է իր թիմի ֆուտբոլիստներին․
«Պետք է գովեմ նաև մրցակցին, ով հիանալի հանդիպում անցկացրեց։ Նրանք պետք է շատ վրդովված լինեն։ Կարծում եմ՝ նրանք լավ արդյունքների կհասնեն, եթե շարունակեն այսպես խաղալ։
Բայց նաև ցանկանում եմ հաճոյախոսություններ փոխանցել իմ տղաներին: Այս թիմն ինձ ոգեշնչում է»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
31 տուրից հետո «Ինտերն» ունի 82 միավոր։ Հաջորդ տուրում թիմը կխաղա «Կալյարիի» հետ։