Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Արարատ-Արմենիան «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվել է «Փյունիկի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել՝ դուրս գալով եզրափակիչ:
Հյուրերի կազմում միակ գնդակն առաջին կեսում հեղինակել է Հայատանի հավաքականի թեկնածու Արթուր Սերոբյանը:
Հայաստանի գավաթի եզրափակչում «Արարատ-Արմենիան» կմրցի «Շիրակ» — «Ուրարտու» զույգի հաղթողի հետ: Հանդիպումը կկայանա վաղը Գյումրիում: