Միլանի «Ինտերը» թիմի հիմնական դարպասապահի թեկնածու է գտել հաջորդ մրցաշրջանի համար, երբ ավարտվի Յան Զոմերի պայմանագրի ժամկետը։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ «ներաձուրիները» մտադիր են հրավիրել բրազիլացի դարպասապահ Բենտուին, ում համար «Ատլետիկո Պարանաենսեն» պահանջում է 20 միլիոն եվրո։
Նշվում է՝ «Ինտերը» ցանկանում է, որ Բենտուն հաջորդ մրցաշրջանում փոխարինի Յան Զոմերին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա Բենտուի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին», սակայն դարպասապահի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ է համարվում հենց Միլանի «Ինտերը»։