2024 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ը սնոուբորդ մարզաձևի ներկայացուցիչներ, մարզիկ Նորիկ Թադևոսյանը և անձնական մարզիչ Արման Ավետիսյանը Բուլղարիայի Բանսկո քաղաքում մասնակցել են դահուկային սպորտի և սնոուբորդի Միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպած միջազգային մարզումային ճամբարին և Բուլղարիայի սնոուբորդի բաց առաջնությանը։
Ծրագրի մասնակից մարզիչների համար նաև տեսական և գործնական դասընթացներ են անցկացվել Միջազգային ֆեդերացիայի կողմից հրավիրված փորձագետի կողմից։
Ծրագրերը շարունակական են լինելու: