Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրված է «Բայերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսի ծառայություններով։
Թուրինյան թիմը դիտարկում է Նիգերիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին որպես Դուշան Վլահովիչին փոխարինող, հայտնում է Tuttosport-ը։
Սերբ հարձակվողն իր հերթին ամռանը կարող է լքել իտալական ակումբը։
Բունդեսլիգայի այս մրցաշրջանի 17 խաղում Բոնիֆեյսը խփել է 10 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։