Տորոնտո (Կանադա) քաղաքում անցկացվող շախմատի Հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան երրորդ տուրի հանդիպումները։
Երրորդ տուրում հաղթանակ տոնեց միայն Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանադհան։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
Երրորդ տուրից հետո 2 միավորով Յան Նեպոմնյաշչին, Դոմարջու Գուկեշը, Ֆաբիանո Կարուանան գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։