«Միլանը» հետաքրքրված է «Վոլֆսբուրգի» պաշտպան Մաքսանս Լակրուայի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբի ներկայացուցիչներն արդեն նախատեսել են հանդիպումը ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։ Նա «Վոլֆսբուրգ» է տեղափոխվել «Սոշոյից» 2020 թվականի ամռանը։