«Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոն կարող է տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ, հայտնում է լրագրող Նիկոլա Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա իտալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Տոտենհեմը», «Ատլետիկոն», «Նյուքասլը», «Միլանը», «Ինտերը» և «Նապոլին»։
Նշվում է, որ թուրինյան ակումբն իր ֆուտբոլիստի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 40 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Բուոնջորնոն անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Տորինոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։