Եվրալիգայի շրջանակում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «Վալենիսայի» կազմում մասնակցել է ֆրանսիական ԱՍՎԵԼ-ի դեմ հանդիպմանը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Քրիս Ջոնսը վաստակել է 18 միավոր, 1 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 69-98՝ հօգուտ ԱՍՎԵԼ-ի: