Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը պատասխանել է ֆուտբոլում իր երազանքի մասին հարցին:
24-ամյա սերբ ֆուտբոլիստը խոստովանել է, որ երազում է Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես էլ եմ երազում այդ մասին։ Ապագայում կանեմ ամեն ինչ, որպեսզի նվաճեմ այդ գավաթը»,- ասել է Վլահովիչը Ա Սերիայի մամուլի ծառայությանը։
Իտալիայի առաջնության 30 տուրերի արդյունքներով թուրինյան թիմը մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է։