«Ֆիորենտինան» ամռանը հրաժեշտ կտա իր գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալանոյին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ Իտալանոն կենտրոնացած է ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումների և առաջադրանքների վրա:
Նշվում է, որ համագործակցության դադարեցումը թե՛ մասնագետի, թե՛ ակումբի ցանկությունն է։ Իտալանոն «Ֆիորենտինան» գլխավորում է 2021 թվականի հուլիսից։
«Ֆիորենտինան» արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի թեկնածուներ դիտարկել։