Իտալացի մարզիչ Ռոբերտո Դե Զերբին ամռանը կարող է հեռանալ «Բրայթոնից» և գլխավորել թոփ ակումբ:
Վերջին շաբաթներին ԶԼՄ-ներն ակտիվորեն կապում են մասնագետի ապագան «Լիվերպուլի» կամ «Բավարիայի» հետ: Այժմ դե Զերբիի ծառայություններով հետաքրքրված է ևս մեկ գրանդ ակումբ:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, դե Զերբիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական «Յուվենտուսը»։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ամռանը թուրինյան ակումբը կարող է հեռացնել Մասիմիլիանո Ալեգրիին։ Թիմը ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը: