«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի ծառայություններով հարցում։ Այս մասին հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան թիմի ղեկավարությունը դիտարկում է 44-ամյա իտալացու թեկնածությունը այն դեպքում, երբ հեռանա թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Ձերբին պատրաստ է ամռանը հեռանալ «Բրայթոնից»՝ թոփ ակումբից առաջարկ ստանալու դեպքում։ Անգլիական ակումբի հետ նրա պայմանագրում նշված է 15 մլն եվրոյի հրաժարագնի կետ։
Դե ձերբին «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։ 29 խաղից հետո նրա թիմը 42 միավորով Պրեմիեր լիգայի 9-րդ տեղում է։