«Յուվենտուսի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է Gazzeta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը լավ հարաբերություններ ունի մասնագետի հետ։ Նշվում է, որ նեապոլիտանական ղեկավարությունը պատրաստ է քարտ-բլանշ տալ մարզչին տրանսֆերային շուկայում։
54-ամյա Կոնտեն «Տոտենհեմից» հեռացել է 2023 թվականի մարտին։
Իտալիայի առաջնության 30 տուրից հետո «Նապոլին» 45 միավորով ութերորդն է։