Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»:
Արգենտինայի առաջնության շրջանակում կայացած «Ինստիտուտոյի» հետ խաղում Մկրտչյանը ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Նա վաստակել է 17 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 92-80՝ հօգուտ «Օբրասի»: