Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մարտի 30-ից ապրիլի 7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան — «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Էլլա դե Կրույֆ — «ԼԱՖԿ ՍոԿալ» (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան — «Փյունիկ-աղջիկներ»
Պաշտպաններ
Լիանա Ղազարյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու-աղջիկներ»
Անի Ղուկասյան — «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան — «Փյունիկ աղջիկներ»
Սավաննա Թեյլոր
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան — «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան — «Քրեյթոն» (Կանադա)
Մարալ Արթին — «Մալագա Սիթի» (Իսպանիա)
Մանե Ներսիսյան – «Իգլս» (ԱՄՆ)
Միլանա Վարդանյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Թահլիա Ոսկանյան — «Ռեյդերս» (Ավստրալիա)
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Տաթև Խաչատրյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Անի Սաֆարյան — «Կոլումբիա Լայընս» (ԱՄՆ)
Ապրիլի 5-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Կանանց ԵՎՐՈ 2025 որակավորման փուլի շրջանակում Արմավիրում ուժերը կչափի Ռումինիայի ընտրանու հետ:
Այնուհետև հավաքականը կմեկնի Բուլղարիա, որտեղ ապրիլի 9-ին կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ:























































