«Նապոլին» մոտ է կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը դեռ պետք է պայմանավորվեն պայմանագրի ժամկետի և փոխհատուցման չափի շուրջ։ Սպասվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կեռապատկվի՝ տարեկան 1,5 միլիոն եվրոյից հասնելով 4,5 միլիոնի։
23-ամյա վրացին նեապոլցիների կազմում հանդես է գալիս 2022 թվականից։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 10 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։