«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, ամենայն հավանականությամբ, կմնա իտալական ակումբում առնվազն մինչև 2025 թվականի ամառ, հայտնում է Football Italia-ն՝ վկայակոչելով Gazzetta առցանց հրատարակության տվյալները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը պատրաստ է վրացուն նոր պայմանագիր առաջարկել, որը ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի ամառ։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի հունիսին։ Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 80 մլն եվրո։