Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Մարկո Մատերացին այցելել է «Աստանայի» ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց։
Դպրոցականների հետ զրույցում ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է իր խաղային կարիերայի ընթացքում դիմակայել մամուլի ճնշմանը։
«Լրագրողների հետ իմ հարաբերությունները միշտ էլ բուռն են եղել։ Ես միշտ գերադասել եմ ասել այն, ինչ մտածում եմ։ Հարցին ուղիղ պատասխանել եմ ու ոչինչ չեմ հորինել։ Եթե անկեղծ եք և ասում եք այն, ինչին հավատում եք, սա լավագույն տարբերակն է։ Դուք չեք փորձում հաճոյանալ, ասեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Երբ դուք սկսեք խաղալ, ես ձեզ երաշխավորում եմ, որ ձեզ դուր կգա հանդիսատեսի առջև ելույթ ունենալը: Հիմա ես իսկապես կարոտում եմ այդ ամենը: Երկրպագուները մարզադաշտում, հանդերձարանում տիրող մթնոլորտը, ընտանիքի մթնոլորտը, ընկերության մթնոլորտը՝ սրանք զարմանալի հույզեր են»,- Մատերացիի խոսքն է մեջբերել Meta-ratings.kz-ն։
50-ամյա Մատերացին նաև Իտալիայի հնգակի չեմպիոն է, Իտալիայի քառակի գավաթակիր և 2009/10 Չեմպիոնների լիգայի հաղթող։