«Յուվենտուսը» չի պատրաստվում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբն ակնկալում է, որ մասնագետը կմնա թիմում ևս մեկ մրցաշրջան։ Իտալացի մարզչի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսին։
Եթե Ալեգրին որոշի հեռանալ «Յուվենտուսից», թուրինյան ակումբի ղեկավարները նրան փոխարինող են դիտարկում միայն «Բոլոնիայի» մարզիչ Տիագո Մոտային։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոտան չի հեռանա թիմից, եթե ակումբը Չեմպիոնների լիգայի գալիք մրցաշրջանի ուղեգիր նվաճի։