Լաուտարո Մարտինեսն ասել է, որ դեմ չի լինի խաղալ Օլիմպիական խաղերում։
«Իհարկե, ես ցանկանում եմ խաղալ Օլիմպիական խաղերում: Եթե Մասկերանոն (Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ՝ ArmSport) զանգեր ինձ, ես պատրաստ կլինեի։
Ես միշտ պատրաստ եմ օգնել Արգենտինային, ազգային հավաքականի մարզաշապիկը յուրաքանչյուր երեխայի երազանքն է։ Բայց դա ինձանից կախված չէ, «Ինտերը» պետք է թույլ տա ինձ գնալ Օլիմպիական խաղերի»,- ասել է Ներաձուրիի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: