Հայաստանցի շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված արագ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
Սարգսյանն ուկրաինացիներ Ռուսլան Պոնոմարյովի և Անտոն Կորոբովի հետ 10 հնարավորից վաստակել է 8, 5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշների արդյունքում հայ գրոսմայստերը գրավել է առաջին տեղը: