«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։
Ըստ լրագրող Ռուդի Գալետտիի՝ նեապոլիտանական թիմի հարձակվողը հակված է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։
Հիշեցնենք, որ Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում Նիգերիայի հավաքականի խաղացողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստիպայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։