«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան ասել է, որ կհեռանա միլանյան ակումբում իր պաշտոնից գործող պայմանագրի ավարտից հետո․
«Երբ պայմանագիրս ավարտվի «Ինտերի» հետ, ես կհեռանամ ակումբում իմ պաշտոնից և կզբաղվեմ միայն երիտասարդությամբ։ Երիտասարդական հատվածը ակումբի ամենամեծ արժեքն է:
Երիտասարդներին սպորտի համար վճարել պարտադրելը սխալ է. այն պետք է անվճար լինի, այդ դեպքում կարող ես գրավել նույնիսկ աղքատ ընտանիքներին, նրանց, որտեղ թաքնված են նոր չեմպիոնները»,- Մարոտայի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Մարոտան սկսել է աշխատել որպես Ներաձուրիի գործադիր տնօրեն 2018 թվականին։