Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Դավիթ Խաչատրյանը, որը բաց թողեց հավաքականի վերջին երկու հանդիպումները և Հայաստանի առաջնության երկրորդ հատվածը, ենթարկվել է վիրահատական միջամտության:
ՀԲՖ մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Դավիթի ինքնազգացողությունը լավ է։