«Ուրարտուի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը պատմել է, թե ինչպես է ընթանում իր ադապտացիան հայկական ակումբում:
«Հայաստանում ամեն ինչ լավ է։ Շատ շնորհակալություն: Ինձ համար դժվար չէ հարմարվել որևէ տեղ. ես ժողովրդական ֆուտբոլիստն եմ, ամեն ինչ լավ է (ծիծաղում է):
Մինչ հավաքականների համար ընդմիջում էր, ես տանն էի։ Հիմա վերադարձել եմ։ Մինչ ազգային հավաքականների դադարը հաղթեցինք խաղում և դուրս եկանք գավաթի կիսաեզրափակիչ։ Հայաստանի առաջնությունը յուրովի է։ Չորս օրը մեկ խաղ է լինում, ինչպես Պրեմիեր լիգայում։ Ես պարզում եմ, թե ինչպես ճիշտ վերականգնվել և պատշաճ կերպով պատրաստվել հանդիպումներին: Ինչպես ֆունկցիոնալ կերպով ճիշտ պատրաստվել և ձեռք բերել ֆիզիկական վիճակ։ Համդիպում ես անցկացնում և չորս օրից ունես հաջորդ հանդիպումը։ Պետք է պատշաճ կերպով պատրաստեք ձեր մարմինը հանդիպմանը: Խաղից հետո չես կարող ուժ տալ կամ ինչ-որ վազող աշխատանք՝ պետք է վերականգնվել»,- ասել է Գլուշակովը «Championat.com»-ի թղթակից Իլյա Նիկուլնիկովի հետ զրույցում։