Եվրոպայի 2025 թվականի Մ21 առաջնության որակավորման փուլում Հայաստանի Մ21 հավաքականը հյուրընկալվել էր Չեռնոգորիային։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Հայաստանի հավաքականը հանդիպմանը մասնակցեց հետևյալ կազմով․
1. Գոռ Մատինյան, 3. Համլետ Մնացականյան, 4. Էրիկ Սիմոնյան, 7. Կարեն Նալբանդյան (6. Կառլեն Հովհաննիսյան, 90), 10. Գևորգ Թարախչյան (9. Նարեկ Հովհաննիսյան, 89), 14. Ավենտիս Ավենտիսիան, 15. Նարեկ Ժանոյան (19. Գոռ Մանվելյան, 89), 20. Տիգրան Ավանեսյան, 21. Սերոբ Գալստյան (11. Նարեկ Ալավերդյան, 84), 22. Խարիթոն Այվազյան, 23. Նիկոլաս Կալուկիան
Պահեստայիններ՝ 5. Արմեն Սարգսյան, 8. Վյաչեսլավ Աֆյան, 16. Դավիթ Դավթյան, 17. Ռուբեն Աբրահամյան, 18. Լևոն Վարդանյան
Գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանց
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 2 միավորով եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Չեռնոգորիայի հավաքականը 4 միավորով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում է։
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիայի հավաքականը՝ 11 միավորով։ Ռումինիան ունի 10 միավոր իր ակտիվում, Ալբանիան՝ 9 միավոր, Ֆինլանդիան՝ 6։























































