Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է համոզել «Միլանի» լեգենդար նախկին պաշտպան Պաոլո Մալդինիի որդուն՝ Դանիել Մալդինիին խաղալ այդ երկրի ազգային հավաքականում։
Մալդինի կրտսերի տրանսֆերային իրավունքները, ով երբեք չի խաղացել Իտալիայի հավաքականում, պատկանում է «Միլանին»։
Ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մոնցայում»։
22-ամյա Դանիելն իրավունք ունի խաղալ Վենեսուելայի հավաքականում, քանի որ նրա մայրը՝ Ադրիանա Ֆոսան, ծնվել է Վենեսուելայում։