«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ տիրապետում է հինգ լեզվի։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգում» և «Շախտյորում»:
«Քանի՞ լեզու գիտեմ։ Հինգ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Ես մոռացել էի գերմաներենը, երկու տարի անց սովորեցի, բայց երբ հեռացա (Դորտմունդի «Բորուսիայից»-ArmSport), այլևս չխոսեցի»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը։