Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: Մրցաշարի սուպերեզրափակչում Արոնյանը մրցել է Ուեսլի Սոյի հետ և 2,5-1,5 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ:
«Շատ ուրախ եմ հաղթել Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունում: Հոգնած եմ, բայց շատ գոհ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք կիսում են իմ ուրախությունը»,- գրել է Արոնյանը և լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արոնյանը մրցաշարի եզրափակչում առավելության էր հասել Ռեյ Ռոբսոնի նկատմամբ՝ 2,5:0,5: Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում Լևոնը Արոնյանը հաղթել էր նախ հայազգի Սամուել Սևյանի (4:2), ապա Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ (4:2):
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար: