Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին բացատրել է ազգային հավաքականի ճամբարում ֆուտբոլիստների՝ PlayStation խաղալու արգելքը։
«Ես ուրախ չեմ, որ որոշ խաղացողներ գիշերները չեն քնում, իսկ հետո ավելի վատ են խաղում Իտալիայի հավաքականի մարզաշապիկով»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Pazzi Di Fanta-ն։
Հիշեցնենք, որ անցած ամառ Լուչանո Սպալետին գլխավորել է Իտալիայի հավաքականը։