ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին այս ամառ կարող է հեռանալ «Յուվենտուսից»:
Ամերիկացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, և եթե այն չերկարաձգվի, «ծեր սինյորան» կփորձի վաճառել խաղացողի տրանսֆերն այս մրցաշրջանից հետո:
Ինչպես հայտնում է Goal-ը, 25-ամյա Ուեսթոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում գերմանական ակումբները՝ Դորտմունդի «Բորուսիան» և «ՌԲ Լայպցիգը»։
2023/2024 մրցաշրջանում Մակքենին մասնակցել է 28 հանդիպման, որոնցում կատարել է ինը գոլային փոխանցում։