Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը չի դիտարկում Մասիմիլիանո Ալեգրիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու տարբերակը, հայտնում է Calciomercato-ն։
Հունվարի վերջից մինչև մարտ թուրինցիները ութ խաղերից միայն մեկում են հաղթել։
Աղբյուրի համաձայն՝ 56-ամյա մասնագետին աշխատանքից չհեռացնելու «Ծեր սինյորայի» ղեկավարների որոշման հիմնական պատճառներից մեկը պայմանագրի փոխհատուցման բարձր լինելն է։ Ընդհանուր առմամբ, Ալեգրիի ու նրա անձնակազմի համար ակումբը տարեկան ծախսում է մոտ 20 միլիոն եվրո։
Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Իտալիայի առաջնության ավարտից 9 տուր առաջ «Յուվենտուսը» եզրափակում է լավագույն եռյակը։