«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 31 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
Երկրորդը ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն է, ով արդեն 24 գոլ է խփել Լիգա 1-ի այս մրցաշրջանում։
Երրորդ տեղում է «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը՝ 23 գոլով։ «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին 4-րդն է։ Գվինեացի հարձակվողն իր ակտիվում ունի 22 գոլ։ «Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան եզրափակում է լավագույն հնգյակը։
Հարի Քեյն․ «Բավարիա» — 31 գոլ
Կիլիան Մբապե․ ՊՍԺ — 24 գոլ
Լաուտարո Մարտինես․ «Ինտեր» — 23 գոլ
Սերու Գուիրասի․ «Շտուտգարտ» — 22 գոլ
Լուի Օպենդա․ «Լայպցիգ» — 19 գոլ