«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին գնահատել է թիմի արդյունքները Դանիելե Դե Ռոսիի գլխավորությամբ։
«Ես դա չէի սպասում, որ նա միանգամից հաջողության կհասնի։ Բայց ես հույս ունեի։ Նա ապացուցում է, որ կարող է մեծ մարզիչ լինել։ Ես, ինչպես «Ռոմայի» բոլոր երկրպագուները, հավատում ենք, որ Դե Ռոսին կշարունակի հաջողությունների հասնել այս ակումբում»,- Տոտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
40-ամյա Դե Ռոսին «Ռոման» գլխավորել է հունվարի 16-ին:
Հռոմեական ակումբը 29 հանդիպումներից հետո 51 միավորով Ա Սերիայում հինգերորդն է: