Խորվաթ մասնագետ Իգոր Տուդորը նշանակվել է «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է հռոմեացիների մամուլի ծառայությունը։ Տուդորը ստանձնել է իտալացի մարզիչ Մաուրիցիո Սարիի պաշտոնը։
Տուդորի մարզչական կարիերան սկսվել է 2013 թվականին, երբ նա գլխավորեց խորվաթական «Հայդուկը»։ 45-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է ֆրանսիական «Մարսելը»։ Խորվաթ մարզիչը հասցրել է աշխատել նաև այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են ՊԱՕԿ-ը, «Կարաբյուկսպորը», «Գալաթասարայը», «Ուդինեզեն» և «Վերոնան»:
Իտալական Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Լացիոն» մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է: