«Արարատի» ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանն այսօր վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վիրահատությունը հաջող է անցել: Այժմ ֆուտբոլիստին սպասում է վերականգնողական փուլը, որն ըստ նախնական տվյալների երկուսից երեք ամիս կտևի:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը մարտի 15-ին կայացած «Շիրակի» դեմ խաղում անրակի կոտրվածք էր ստացել և փոխարինվել էր հանդիպման 19-րդ րոպեին:
Արմեն Նահապետյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 խաղի և դարձել է երեք գոլի հեղինակ: