«Յուվենտուսը» որոշել է գլխավոր մարզչի թեկնածուներին, եթե Մասիմիլիանո Ալեգրին հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է La Gazzetto dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ցուցակում ընդգրկվել են Տիագո Մոտան («Բոլոնիա»), Վինչենցո Իտալյանոն («Ֆիորենտինա») և Ռաֆայել Պալադինոն («Մոնցա»):
Ակումբն Ալեգրիիի ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո։
«Յուվենտուսը» 59 միավորով այժմ զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: