«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան խոսել է Ա Սերիայի 29-րդ տուրում «Ինտերի» հետ ոչ-ոքիի մասին (1:1)։
«Մեր բոլոր խնդիրները լուծելու համար հրաշագործ է պետք: Կցանկանայի, որ ավելի ճշգրիտ և վճռական գործեինք մրցակցի դարպասի մոտ»,- Կալցոնայի խոսքն է մեջբերել calcionapoli1926.it-ը:
Առաջին գոլը 43-րդ րոպեին խփել էր տանտերերի պաշտպան Մատեո Դարմիանը։ Հյուրերի պաշտպան Ժուան Ժեզուսը 81-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը և իր թիմին փրկել պարտությունից։
«Ինտերը» 76 միավորով շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Նապոլին» 45 միավորով յոթերորդ տեղում է: