«Ինտերի» կիսապաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն խոսել է Ա Սերիայի 29-րդ տուրում «Նապոլիի» հետ ոչ-ոքիի մասին (1:1):
«Մենք բնավորություն ցույց տվեցինք։ Ցավալի է, որ չկարողացանք ավելի շատ գոլային հնարավորություններից օգտվել: Հավանաբար մադրիդյան հիասթափությունն ու հոգնածությունն իրենց ազդեցությունն են թողել։ Մենք ցանկանում էինք հաղթել, որպեսզի մոռանանք անհաջողությունը, բայց գոլ բաց թողեցինք»,- Դիմարկոյի խոսքն է մեջբերել fcinter1908.it-ը։
«Ինտերը» 76 միավորով շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Նապոլին» 45 միավորով յոթերորդ տեղում է: