Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Քրիս Ջոնսը «Վալենիսայի» կազմում Իսպանիայի առաջնության շրջանակում մասնակցել է «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Քրիս Ջոնսը վաստակել է 17 միավոր, 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 92-88՝ հօգուտ «Ժիրոնայի»:
Լիբանանի առաջնության Հ.Մ.Ը.Մ.-ի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գաբրիել Աճեմյանը մասնակցել է «Բեյրութի» դեմ հանդիպմանը: Աճեմյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե, վաստակել 13 միավոր և 9 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին: Հանդիպումն ավարտվել է 81-84՝ հօգուտ Հ.Մ.Ը.Մ. -ի: